15-ամյա դաշնակահարուհի Լյուսի Իշխանյանը՝ միջազգային մրցույթի Ոսկե մեդալակիր
Օրվա թեմա
17:13 25/08/2022

15-ամյա դաշնակահարուհի Լյուսի Իշխանյանը՝ միջազգային մրցույթի Ոսկե մեդալակիր

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտուհի Լյուսի Իշխանյանը «Music and Stars Awards» միջազգային մրցույթում արժանացել է Ոսկե մեդալի: Այդ մասին հայտնում է «Արևելքը»՝ հղում անելով մրցույթի կայքին։

Միջազգային մրցույթի  կազմակերպիչն իսպանացի հայտնի դաշնակահար Կարլս Լաման է: Վերջինս, այս մրցույթից բացի հիմնադրել է նաև մի շարք այլ միջազգային մրցույթներ և փառատոներ, որոնց մասնակցում են տաղանդավոր երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից:

Լյուսի Իշխանյանը երաժշտություն է սովորում 4 տարեկանից, այժմ 15 տարեկան է, փոխադրվել է 11-րդ դասարան: Իր հաջողությունների համար Լյուսին պարտական է ինչպես  իր ընտանիքին (որ փոքր տարիքից նրան ծանոթացրել է արվեստի աշխարհի հետ), այնպես էլ ուսուցչուհուն՝ Ռոզա Թանդիլյանին:

91-ամյա ուսուցչուհին իր ողջ ուժերը ներդնում է լավագույն աշակերտներ պատրաստելու գործում, եղել է Առնո Բաբաջանյանի սաներից:

Լյուսի Իշխանյանը տարբեր միջազգային  մրցույթների է մասնակցել և միշտ դափնեկրի կոչում ստացել: Իսկ օրերս տաղանդավոր հայուհին London international music competition միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի: Նա մտադիր է շարունակել ուսումն այս ասպարեզում և ստանալ պրոֆեսիոնալ կրթություն:

Placeholder