ԱՀ ԱԺ. Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է
Քաղաքական
14:16 26/08/2022
ԼՂՀ

ԱՀ ԱԺ. Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է

Արցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին հայտարարվում է հանրային միջոցառումների կազմակերպման մասին:

Այդ օրը` ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատության հրապարակից (Կոլցևոյ) բոլոր քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00 -ին կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը:

«Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր զավակների արյամբ հաստատված, հազարավոր նվիրյալների համառ աշխատանքով ու քրտինքով կերտված ինքնիշխան պետականությանը: Մասնակցելով երթ-հանրահավաքին, մենք միանում ենք ազատության համար շարունակվող պայքարին՝ աշխարհին ի ցույց դնելով մեր միասնականությունը և մեր իրավունքներին տեր կանգնելու կամքն ու վճռականությունը:

Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է»,-ասված  է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։

Placeholder
ԱՀ ԱԺ. Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է