Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան օրական դեպքերն ավելացել են
Աշխարհում
12:38 27/08/2022
Աշխարհ

Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան օրական դեպքերն ավելացել են

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկն օորւմ ավելացել է 47 հազար 93-ով։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են վարակների վերահսկման դաշնային շտաբում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Ռուսաստանում գրանցվել է մայիսի 26-ից հետո մահվան դեպքերի ամենամեծ թիվը. մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 90 մարդ։ Մեկ օր առաջ երկրում գրանցվել է վարակման 46 452 դեպք և 81 մահվան դեպք։

Առողջացածների թիվը մեկ օրում ավելացել է 32 642-ով՝ նախորդ օրվա 33 709-ի դիմաց՝ հասնելով 18 մլն 467 738-ի։

Նշվում է նաև, որ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվել է կորոնավիրուսով 4354 հիվանդ՝ նախորդ օրվա 3912-ի դիմաց (աճը՝ 11,2%)։ 49 մարզերում հոսպիտալացումների թիվն աճել է, 34-ում՝ նվազել, ևս երկուսում իրավիճակը չի փոխվել։
 

Placeholder
Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան օրական դեպքերն ավելացել են