Ահազանգ. ՀՊՏՀ ռեկտորն առանց որևէ հիմքի աշխատանքից հեռացրել է Էդգար Ղազարյանին
Քաղաքական
10:19 27/08/2022
Հայաստան

Ահազանգ. ՀՊՏՀ ռեկտորն առանց որևէ հիմքի աշխատանքից հեռացրել է Էդգար Ղազարյանին

ԵՊՀ դասախոս, «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն ահազանգում է.

«Բռնապետության հավատարիմ սպասարկուներից մեկը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը, առանց որևէ հիմքի աշխատանքից հեռացրել է այդ բուհի երկարամյա դասախոս Էդգար Ղազարյանին:

Այս քայլը բռնաճնշման, մարդուն քաղաքական հայացքների համար հետապնդման նողկալի դրսեւորում է և նպատակ ունի ահաբեկել ազատ խոսք հանդես բերող դասախոսներին, պետական ծառայողներին։ Ինքս նվաստացուցիչ եմ համարում, եթե իրեն արժանապատիվ համարող որևէ դասախոս տրվի այսպիսի ահաբեկումների։ Խաղադրույքին դրված է Արցախը, պետականությունը և հայ ժողովրդի արժանապատվությունը։

Դասախոսական համայնքից ակնկալում եմ դատապարտող հայտարարություններ առնվազն։ Իսկ ՀՊՏՀ ուսանողները, ովքեր իրենց նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանին ապօրինի հեռացման ժամանակ դրսեւորել էին արժանապատիվ կեցվածք ու համարձակություն, պետք է ընդվզեն այս անգամ ևս։

Հ.Գ. Ժամանակին այս կամակատար տիկինը դասախոսական աշխատանքից հեռացնում էր զուտ իր պաշտոնին վտանգ ներկայացնող մարդկանց, իսկ հիմա եկել է ժամանակը՝ դառնալու բռնապետության բռնաճնշումների կույր գործիքը՝ Էդգար Ղազարյանին հեռացնելով զուտ իր քաղաքական հայացքների ու գործունեության համար»։

Հիշեցնենք, որ ՀՏՊՀ ռեկտորը Դիաննա Գալոյանն է։ 

Placeholder