Եղանակային անոմալիաների պատճառով մեծանում է սիրտ-անոթային հիվանդություններից մահվան հաճախականությունը
Աշխարհում
19:30 27/08/2022
Աշխարհ

Եղանակային անոմալիաների պատճառով մեծանում է սիրտ-անոթային հիվանդություններից մահվան հաճախականությունը

Բժիշկները պարզել են, որ ջերմային ալիքներն ու սառնամանիքը մեծացնում են ինսուլտների, սրտի անբավարարության և ինֆարկտի հավանականությունը, ինչը հանգեցնում է այս հիվանդություններից մահացության աճի 19%-ով ջերմաստիճանի նվազման, իսկ 30%-ով՝ ջերմաստիճանի բարձրացման դեպքում։ Այս մասին հայտնել է Սրտաբանների եվրոպական միության (ESC) մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հետազոտողները կատարել են ամենամեծ դիտարկումներից մեկը, թե ինչպես են եղանակային էքստրեմալ իրադարձություններն ազդում կյանքին սպառնացող սրտի և անոթային հիվանդությունների առաջացման վրա: Որպես այս հետազոտության մի մաս՝ բժիշկները հետևել են եվրոպական հինգ երկրներում ավելի քան 2,28 միլիոն մարդու առողջական վիճակի փոփոխություններին, որոնց միջին տարիքը մոտ 50 էր:

Գիտնականներն ուսումնասիրել են, թե որքան հաճախ են եվրոպացիները մահանում սրտի կաթվածից, ինսուլտից, սրտի անբավարարությունից, սրտի և անոթների այլ լուրջ հիվանդություններից։

Իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ եղանակային էքստրեմալ իրադարձությունների բոլոր ձևերը մեծացնում են սրտային անբավարարությունից հիվանդների մահվան ռիսկը: Մասնավորապես, ձմռան ցրտից հիվանդների շրջանում մահվան ռիսկը մեծացել է ընդհանուր առմամբ 19 տոկոսով, սրտի իշեմիկ հիվանդության դեպքում՝ 22 տոկոսով:

Ջերմային ալիքներով էլ պայմանավորված սրտի և անոթային հիվանդություններից մահացության ռիսկն աճել է 25 և 30%-ով։
 

Placeholder