Moderna-ն դատի է տվել Pfizer-ին
Իրավունք
19:15 27/08/2022
Աշխարհ

Moderna-ն դատի է տվել Pfizer-ին

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի խոշորագույն արտադրողների միջև կոնֆլիկտ է հասունանում. ամերիկյան Moderna ընկերությունը դատի է տվել Pfizer-ին և Biontech-ին` մրցակիցներին մեղադրելով իր հակավիրուսային պատվաստանյութի հիմքում ընկած mRNA տեխնոլոգիան ապօրինի պատճենելու մեջ, գրում է Euronews.com-ը։

Նշվում է, որ ամերիկացիներն այն արտոնագրել են համաճարակից մի քանի տարի առաջ։ Pfizer-ը հերքում է մեղադրանքները։

Ակնկալվում է, որ այս տարի վաճառքը Pfizer-ին և Biontech-ին կբերի մոտ 30 միլիարդ դոլար։  Ըստ աղբյուրի՝ ընկերությունների բաժնետոմսերը հայցի մասին հայտարարությունից հետո ընկել են մի քանի տոկոսով։

Այդուհանդերձ, չի հաղորդվում, թե որպես փոխհատուցում կոնկրետ ինչ գումար է պահանջում Moderna-ն։ Լրատվամիջոցները նաև նշում են, որ ամերիկացիները չեն պնդում շուկայից հանել գերմանական դեղամիջոցը։

Placeholder