Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրապարակվել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական անիմացիոն տարբերակը
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական անիմացիոն տարբերակը:
Ըստ նախագծի՝ 1700 աստիճանները Հատիս սարի ստորոտից ցանկացողներին կհասցնեն արձանի մոտ, կկառուցվի նաև ճոպանուղի:
Քանդակագործ Արմեն Սամվելյանի հեղինակած Քրիստոսի արձանն ունենալու է 77.7 մետր բարձրություն:
Հիշեցնենք, որ արձան-համալիրը կառուցելու համար նախագիծը պետք է անցնի համապատասխան փորձաքննություն, ստանա ՀՀ օերնքներով սահմանված շինարարության թույլտվությունները և միայն նախագծերի հաստատումից հետ կսկսվեն շինարարական աշխատանքները: