Ջիբրալթարը պաշտոնապես դարձել է բրիտանական քաղաք
Քաղաքական
13:57 29/08/2022
Աշխարհ

Ջիբրալթարը պաշտոնապես դարձել է բրիտանական քաղաք

Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք Ջիբրալթարը 180 տարի ուշացումով պաշտոնապես դարձել է թագավորության քաղաք: Բրիտանական Times թերթի հրապարակած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ին։

«1842 թվականին Վիկտորյա թագուհին Ջիբրալթարին արդեն շնորհել էր քաղաքի կարգավիճակ, սակայն «ճակատագրի հեգնանքով» այն երբեք չընդգրկվեց Բրիտանիայի ճանաչված քաղաքների պաշտոնական ցուցակում»,-գրում է թերթը։ Ըստ հրապարակման՝ այժմ Ջիբրալթարն ընդգրկված է պաշտոնական ցուցակում, որում կա բրիտանական 81 քաղաք։

«Հրաշալի է, որ Ջիբրալթար քաղաքի պաշտոնական ճանաչումը (կարգավիճակը) հսկայական պարգև է նրա հարուստ պատմության և դինամիկայի համար: Այս պաշտոնական ճանաչումը հաստատում է Ջիբրալթարի հատուկ կարգավիճակը Նորին Մեծության թագավորությունում և իրավացիորեն խոսում է տեղի ժողովրդի և նրա յուրահատուկ ժառանգության վերաբերյալ այն հպարտության մասին, որ ջիբրալթարցիները զգում են»,-Մեծ Բրիտանիայի հրաժարական տված վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքերը մեջբերել է պարբերականը։

 

Placeholder
Ջիբրալթարը պաշտոնապես դարձել է բրիտանական քաղաք