Թուրքերը հայկական եկեղեցին վերածում են արվեստի կենտրոնի
Տարածաշրջան
15:49 29/08/2022
Տարածաշրջան

Թուրքերը հայկական եկեղեցին վերածում են արվեստի կենտրոնի

Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմեն քաղաքում գտնվող կիսաքանդ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերանորոգվի։

Էրմենիհաբերի փոխանցմամբ, հարցի շուրջ խոսել է Մենեմենի քաղաքապետի պաշտնակատար Այդըն Փեհլիվանը, որի խոսքով, եկեղեցին վերանորոգվելու և օգտագործվելու է որպես «Մշակույթի ու գիտության կենտրոն»:

Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ-ը օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի  հետևանքով տարիների ընթացքում կորցրել է նախկին տեսքը:

«Անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո մենք մրցույթ հայտարարեցինք:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո նախատեսում ենք այն ծառայեցնել  մեր ժողովրդին՝ որպես արվեստի ու գիտության կենտրոն»,- ասել է քաղաքապետի պաշտոնակատարը:
Նշենք, որ Մենեմենի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին լքվելուց հետո թուրքերի կողմից որոշ ժամանակով օգտագործվել է որպես զինվորական պահեստ, ապա՝ ախոռ։

 

Placeholder
Թուրքերը հայկական եկեղեցին վերածում են արվեստի կենտրոնի