Էդգար Ղազարյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի մասին. Գողությունն ու գրագողությունը 40 օր է տևում
Կրթություն, գիտություն
10:00 30/08/2022
Հայաստան

Էդգար Ղազարյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի մասին. Գողությունն ու գրագողությունը 40 օր է տևում

Հասարակական-քաղաքական գործիչ, դասախոս Էդգար Ղազարյանը, որին ՀՊՏՀ ռեկտորը հեռացրել է համալսարանից, գրում է.

«Հին հայկական ժողովրդական ասացվածքի այս մոդերնիզացված տարբերակը ամբողջությամբ վերաբերվում ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանին (ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի աղջկան):

Նա լրատվամիջոցներին պարզաբանել էր, որ իմ հետ կնքված պայմանագրի ավարտից հետո ես չեմ դիմել նոր պայմանագիր կնքելու համար։

Այսօր ՀՊՏՀ Կառավարման ամբիոնի  դասախոսների խմբում ամբիոնի լաբորանտը տեղեկացրել է բոլոր դասախոսներին, որ ներկայանան ու գրեն դիմումներ, քանի որ դեռ ոչ ոք դիմում չի գրել և չի հրամանագրվել նոր ուսումնական տարվա համար, մինչդեռ դասատախտակներն արդեն կազմվել ու հրապարակվել են` առանց իմ ներգրավվածության։

Ստորության հարցում էլ ազնիվ պետք է լինել, քանզի 40-օրյա ճշմարտության բացահայտումը բոլոր դեպքերին է վերաբերվում, երբեմն ավելի շուտ»։

Placeholder
Էդգար Ղազարյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի մասին. Գողությունն ու գրագողությունը 40 օր է տևում