Վրաստանում մեկ շաբաթում արձանագրվել է կորոնավիրուսի 13 737 նոր դեպք, մահացել է 3 մարդ
Տարածաշրջան
16:11 30/08/2022
Տարածաշրջան

Վրաստանում մեկ շաբաթում արձանագրվել է կորոնավիրուսի 13 737 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Անցած մեկ շաբաթվա ընթացքում (21.08-28.08) Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 737 նոր դեպք։ Այս մասին հայտնում է վրացական «Առաջին ալիք»-ը՝ հղում անելով  Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին։

Մեկ շաբաթվա տվյալներով՝ երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 14 486 մարդ, մահացել է երեք հիվանդ։

Մեկ շաբաթվա ընթացքում երկրում կատարվել է 76 704 թեստավորում։ 7-օրյա թեստավորման դրական ցուցանիշը կազմում է 17.91%:

Անցած շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 595 նոր դեպք, ապաքինվել է 12 329 մարդ, մահացել է վեց հիվանդ։
 

Placeholder