10-ամյա տղան լողավազանից դուրս է բերել խեղդվող մորն ու փրկել նրան
Աշխարհում
16:52 30/08/2022
Աշխարհ

10-ամյա տղան լողավազանից դուրս է բերել խեղդվող մորն ու փրկել նրան

Ամերիկյան Օկլահոմա նահանգից 10-ամյա Գեվին Քինին լողավազանից հանել է խեղդվող մորն ու փրկել նրան: Այս մասին հայտնում է ABC News-ը։

Տղայի մայրը՝ Լորա Քինին, պատմել է, որ բակի լողավազանում լողալու ժամանակ իր մոտ սկսվել է էպիլեպսիայի նոպա։ Տղան այդ ժամանակ  եղել է տան շքամուտքի մոտ։

Տղան ձայներ է լսել և տեսնելով մորը՝ հասկացել է, որ նա խեղդվում է։ Գեվինն անմիջապես ցատկել է լողավազանի մեջ ու ջրից հանել մորը։ Հետո նրան օգնության է հասել պապը։

Լորան անչափ շնորհակալ է որդուն փրկության համար։ «Գավինն իմ հերոսն է: Եվ ես նաև վստահ եմ, որ նա իմ պահապան հրեշտակն է»,- լրագրողներին ասել է կինը։

Ավելի ուշ տեղի ոստիկանության աշխատակիցները տղային հանդիսավոր կերպով վկայական են հանձնել մորը փրկելու համար։


 

Placeholder