168.am. Միքայել Արզումանյանը ձերբակալվել է
Իրավունք
14:42 30/08/2022
Հայաստան

168.am. Միքայել Արզումանյանը ձերբակալվել է

168․am–ի տեղեկություններով, ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը ձերբակալվել է։

«Այլ մանրամասներ մեզ չհաջողվեց պարզել»,-գրում է աղբյուրը։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանին ուղղված հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Գեներալ-լեյտենանտ Արզումանյանը 2021թ. սեպտեմբերի 11-ին ազատվել էր Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: 

Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի հոկտեմբերից՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, փոխարինելով վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանին։ Այդ ժամանակ էլ Արզումանյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

ՊԲ  հրամանատարի պաշտոնից ազատվելուց հետո Մ. Արզումանյանը նշանակվել էր Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական։ 

Placeholder
168.am. Միքայել Արզումանյանը ձերբակալվել է