Իրանը ժամանակավորապես փակել է Իրաքի հետ սահմանը
Քաղաքական
11:32 30/08/2022
Աշխարհ

Իրանը ժամանակավորապես փակել է Իրաքի հետ սահմանը

Իրանի իշխանությունները Բաղդադում անկարգությունների պատճառով ժամանակավորապես դադարեցրել են Իրաքի հետ սահմանի անցակետերի աշխատանքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երեքշաբթի հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ներքին գործերի փոխնախարար Սեյյեդ Մաջիդ Միրահմադիին։

Սահմանով անցումը դադարեցնելու որոշումն ընդունվել է Արբաինի սգո արարողությունների կապակցությամբ դեպի Իրաք իրանական ուխտագնացության մեկնարկի նախօրեին։ Սուգը սկսվում է սեպտեմբերի 17-ին և ուղեկցվում է իրանցիների զանգվածային այցով Իրաքի քաղաքներ, որտեղ գտնվում են սրբավայրերը: Հունիսի 7-ին երկու երկրները պայմանավորվել էին Իրաք այցելել ցանկացող իրանցի ուխտավորների համար վիզաների ամբողջական վերացման շուրջ։

Միրահմադին նշել է, որ սահմանը փակ կլինի մինչև հետագա ծանուցում։ Նա զգուշացրել է հավատացյալներին, որ չփորձեն մտնել Իրաք: Իրանի Իլամ նահանգի իշխանությունները, որով անցնում են զգալի թվով ուխտավորներ, կոչ են արել նրանց ընդհանրապես չեղարկել իրաքյան տարածքում սգո միջոցառումներին մասնակցելու ծրագրերը։

Placeholder
Իրանը ժամանակավորապես փակել է Իրաքի հետ սահմանը