Արգենտինայում անհայտ վիրուսի պատճառով մեկ մարդ մահացել է, չորսը` հոսպիտալացվել
Աշխարհում
20:35 31/08/2022
Աշխարհ

Արգենտինայում անհայտ վիրուսի պատճառով մեկ մարդ մահացել է, չորսը` հոսպիտալացվել

Արգենտինայի Տուկուման նահանգում անհայտ վիրուսի պատճառով մեկ մարդ մահացել է, ևս չորսը տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով տարածաշրջանի առողջապահության նախարարությանը։

Հոսպիտալացվածների վիճակը գնահատվում է ծանր։ Մեկ այլ հիվանդ նույնպես մեկուսացվել է տանը։ Բոլոր հիվանդներն ունեն երկկողմանի թոքաբորբ: Ուսումնասիրությունները բացառել են կորոնավիրուսով, գրիպի A և B տեսակների և մի շարք այլ վարակներով վարակվելու հնարավորությունը։

«Սրանք շնչառական հիվանդությամբ հիվանդներ են, ովքեր ստանում են մեխանիկական օդափոխություն: Պատճառը չի հայտնաբերվել և գտնվում է ուսումնասիրության փուլում»,-ասել է առողջապահության նախարար Լուիս Մեդինա Ռուիսը:

Այժմ իշխանությունները պարզում են վիրուսի ծագման աղբյուրը և ստուգում ջրային մարմիններն ու օդի վիճակը։ Լաբորատորիան կվերանայի հիվանդների թեստերը և արդյունքները կհայտարարի մինչև շաբաթա վերջ։
 

Placeholder