ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն իր առաքելությունն է համարել Զապարոժիեի ատոմակայանում միջուկային վթարի կանխումը
Աշխարհում
18:00 31/08/2022
Աշխարհ

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն իր առաքելությունն է համարել Զապարոժիեի ատոմակայանում միջուկային վթարի կանխումը

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ իր առաքելությունն է կանխել միջուկային վթարը և պահպանել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Agence France-Presse-ին։

Հաղորդվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի 14 հոգանոց թիմը Զապորոժիե քաղաք է ժամանել Մոսկվայի ժամանակով ժամը 14.00-ին։

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը երկուշաբթի օրը մեկնել է Վիեննայից և երեքշաբթի ժամանել Կիև, որտեղ նրա պատվիրակությունը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Չորեքշաբթի առավոտյան ՄԱԳԱՏԷ-ի խումբը Կիևից մեկնել է Զապարոժիեի ատոմակայան։

Առաքելությունը կգնահատի կայանին հասցված ֆիզիկական վնասը, կորոշի օբյեկտի անվտանգության համակարգերի աշխատունակությունը։ Մասնագետները պետք է գնահատեն նաև կայանի անձնակազմի աշխատանքային պայմանները և հրատապ միջոցներ ձեռնարկեն ԱԷԿ-ի անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ:

Զապորոժիե ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է բլոկների քանակով և հզորությամբ։ Մարտից այն գտնվում է ռուս զինվորականների վերահսկողության ներքո։
 

Placeholder