Շոլց. Պուտինը չէր սպասում «Եվրոպայի ուժեղ և միասնական պատասխանին»
Քաղաքական
12:50 31/08/2022
Աշխարհ

Շոլց. Պուտինը չէր սպասում «Եվրոպայի ուժեղ և միասնական պատասխանին»

Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներն արդյունավետ են և հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության վրա ճնշման կարևոր միջոց: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանական Magdeburger Volksstimme թերթին տված հարցազրույցում։

«Արևմուտքի պատժամիջոցներն արդյունավետ են և ճիշտ»,- ասել է Շոլցը։

Կանցլերի կարծիքով՝ պատժամիջոցները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու կարևոր միջոց են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար:

«Երկիրը կտրված է համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացից: Ինչքան դա շարունակվի, այնքան ավելի մեծ վնաս կհասցվի Ռուսաստանին: Ինձ համար Գերմանիայի դուրս գալը (Ուկրաինայի աջակիցների արևմտյան դաշինքից) բացառված է»,- հավելել է նա։

Շոլցը նաև վստահություն է հայտնել, որ Եվրոպայի «ուժեղ և միասնական պատասխանն» այս հակամարտությանը «զարմացրել է Պուտինին»։ «Նա չէր սպասում սա»,- նշել է կանցլերը։
 

Placeholder