Դեպի Արցախ՝  շրջանցելով Բերձոր քաղաքը
Քաղաքական
11:33 31/08/2022
ԼՂՀ

Դեպի Արցախ՝ շրջանցելով Բերձոր քաղաքը

Արցախի Հանրապետության  ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը:

Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից շահագործվում է:

Ճանապարհի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները:

«Այստեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանները և ԱԻ պետական ծառայության փրկարարները՝ հսկելով քաղաքացիների անվտանգ ելումուտը»,-հայտնում են նախարարությունից։

Placeholder
Դեպի Արցախ՝ շրջանցելով Բերձոր քաղաքը