Կոնվերս Բանկն առաջարկում է ՓՄՁ վարկավորում՝ առանց ֆինանսական վերլուծության
Տնտեսություն
21:34 31/08/2022
Հայաստան

Կոնվերս Բանկն առաջարկում է ՓՄՁ վարկավորում՝ առանց ֆինանսական վերլուծության

Կոնվերս Բանկը վերանայել է Converse Blitz վարկատեսակի պայմանները՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման  առավելագույն շեմ սահմանելով 50 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝  ԱՄՆ դոլար, Եվրո: Վարկավորման առավելագույն ժամկետը 60 ամիս է:

Վարկավորման կարող են դիմել տնտեսության տարբեր ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկությունները, եթե պետական գրանցում են ստացել առնվազն երեք ամիս առաջ:

Ֆինանսավորում տրամադրվում է շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման և կրեդիտորական պարտքի մարման նպատակով՝ առանց ֆինանսական վերլուծության իրականացման, ինչի շնորհիվ նվազում է վարկավորման համար պահանջվող ժամանակահատվածը:
Հայտի ուսումնասիրման վճար ևս նախատեսված չէ:

Այլ մանրամասներ՝ այստեղ , հեռախոսահամար՝  011-511-211։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Placeholder
Կոնվերս Բանկն առաջարկում է ՓՄՁ վարկավորում՝ առանց ֆինանսական վերլուծության