Արսեն Բաբայան. Իրականում ամեն բան հստակ է և բացահայտված
Քաղաքական
13:31 31/08/2022
Հայաստան

Արսեն Բաբայան. Իրականում ամեն բան հստակ է և բացահայտված

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Նրանք չեն էլ նկատում, թե ինչպես են ամեն «բացահայտման» մասին պաշտոնական հաղորդագրություններ հրապարակելով բացահայտում հենց իրենց կողմից կատարված հանցանքները:

Մեկ օրինակ. Քննչական կոմիտեն ՊԲ նախկին հրամանատարին ձերբակալելուց  «բացահայտել» է, որ նոյեմբերի 7-ին Շուշին արդեն գրավված է եղել թշնամու կողմից: Իսկ հիմա հիշեք, թե Արցախի նախագահի հայտնի հրապարկված հեռախոսային խոսակցությունը որ օրն էր և նա ինչ էր նա ասում, ավելի ճիշտ՝ ինչ էր խնդրել Նիկոլ Փաշինյանին ու մերժվել:

Սրան համադրեք Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 8-ին արված ֆեյսբուքյան հայտարարությունը՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»: Իրականում ամեն բան հստակ է և բացահայտված:

Այս իշխանության հեռացումից հետո, նոր և օբկյեկտիվ պայմաններում, առանձնապես ոչ լայնածավալ քննչական գործողություններով կհիմնավորվի բոլոր դրվագներն ու դրանցում մեղավոր անձանց շրջանակը: Ամբողջ ապացուցողական բազան հանրայնացված է, կմնա ընդամենը դրանք համակարգված արձանագրելը»։

Placeholder
Արսեն Բաբայան. Իրականում ամեն բան հստակ է և բացահայտված