Վեդիի հրապարակում թուրքերը փորձել են Թուրքիայի դրոշը բարձրացնել
Իրավունք
12:50 01/09/2022
Հայաստան

Վեդիի հրապարակում թուրքերը փորձել են Թուրքիայի դրոշը բարձրացնել

Երեկ ուշ երեկոյան՝ ժամը 23։00-ին ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում օտարերկրյա քաղաքացիներ կան ավտոմեքենայով, որոնք կասկածելի վարք են ցուցաբերում։

Panorama.am-ին  ոստիկանությունից հայտնեցին՝ մեկնած խումբը նշված անձանց տեղափոխել է բաժին, ստացված փաստաթղթերը փոխանցել վարույթն իրականացնող մարմնին։

Քննչական կոմիտեից հայտնեցին՝ գործը վարույթ ընդունվել։

Լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին,որ Վեդիի բնակիչ ականատեսների խոսքով` Վեդի քաղաք ժամանած թուրքերը հարբել են ու հայհոյել հայերին, թուրք կինը փորձել է Վեդիի կենտրոնում Թուրքիայի դրոշը բարձրացնել` արժանանալով տեղում հավաքված հայերի զայրույթին, ինչի հետևանքով էլ առաջացել է բախում։

Placeholder
Վեդիի հրապարակում թուրքերը փորձել են Թուրքիայի դրոշը բարձրացնել