«Պետական բուհերի տեղափոխումը հանգեցնելու է ԵՊՀ-ի էլ ավելի ստորադասմանը»
Քաղաքական
15:20 01/09/2022
Հայաստան

«Պետական բուհերի տեղափոխումը հանգեցնելու է ԵՊՀ-ի էլ ավելի ստորադասմանը»

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի՝ բուհերի Աշտարակ տեղափոխման մասին հայտարարությունը մեք քննդատության է արժանացել  քաղաքացիների շրջանում։

Իրավագիտության դոկտոր, ԵՊՀ դասախոս Գևորգ Դանիելյանը գրում է.

«Պետական բուհերի տեղափոխումը բազում այլ խնդիրներից զատ, գործնականում անխուսափելիորեն հանգեցնելու է պետական բուհերի, այդ թվում ԵՊՀ-ի էլ ավելի ստորադասմանը՝ Ամերիկյան, Սլովանական, Ֆրանսիական և նույնաբնույթ այլ համալսարաններին:

Մրցակցության արհեստական խեղաթյուրումն ինքնին բացասական երևույթ է, հատկապես՝ արտագաղթելու նկատելի հակումների համատեքստում: Ճիշտ հակառակը՝ պետական բուհերը զորացնելու համար պետական լրջագույն աջակցություն է պետք, այդ թվում՝ նյութական...»։

Գևորգ Էմին-Տերյանը գրում է.

«Փաստորեն, եթե բուհերն Աշտարակում լինեին, ընդունելության քննության պատկերը շատ ավելի լավը կլիներ»։

Ադրբեջանագետ, դասախոս Անժելա Էլիբեգովան գրում է.

«Աշտարակում ինչ-որ բուժիչ աղբյուր կա՞»։

 

 

Placeholder