Թուրքիայում հարսանեկան միկրոավտոբուսի վթարի հետևանքով յոթ մարդ է զոհվել
Տարածաշրջան
10:01 01/09/2022
Տարածաշրջան

Թուրքիայում հարսանեկան միկրոավտոբուսի վթարի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Թուրքիայի Սիվաս քաղաքում վթար է տեղի ունեցել հարսանեկան ավտոբուսի մասնակցությամբ, որի զոհ է դարձել յոթ մարդ: «Գազետա ռու»-ն փոխանցում է Star թերթի տարածած լուրը։

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Սիվաս-Մալաթիա ավտոճանապարհին։

«Նախնական տվյալներով՝ Սիվասում բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով յոթ մարդ է զոհվել, տասը՝ վիրավորվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Պարբերականի տվյալներով՝ տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։

Դեպքի վայր է ժամանել Կանգալ շրջանի նահանգապետ Ահմեթ Ֆաթիհ Սունգուրը։ Նրա խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը, երբ հարսանեկան ավտոբուսը Բուրսայից Մալաթիա էր ուղևորվում։

Placeholder