Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բելգիան գրանցել է կապիկների ծաղիկից առաջին մահվան դեպքը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ հինգշաբթի այդ մասին հաղորդել է France 24-ը՝ վկայակոչելով Բելգիայի հանրային առողջության Sciensano ինստիտուտի շաբաթական զեկույցը:
«Մինչ օրս գրանցվել է մարդու մահվան մեկ դեպք (որը վարակվել էր կապիկի ծաղիկով), բայց նա ունեցել է ուղեկցող հիվանդություններ»,- նշվում է զեկույցում։
Ըստ ինստիտուտի՝ 11,5 միլիոն բնակչություն ունեցող Բելգիան օգոստոսի վերջին ուներ հիվանդության հաստատված 706 դեպք: Հիվանդանոց է տեղափոխվել 32 հիվանդ՝ հիվանդության ընթացքի ամենաբարդ ձևով, այդ թվում՝ ուղեկցող հիվանդություններով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը գրանցում է բոլոր հաստատված դեպքերը, օգոստոսի 31-ի դրությամբ 101 երկրներում և տարածքներում արձանագրել է 50,496 վարակի դեպք և 16 մահ