Ռուսաստանում մարտի 11-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 50 հազար դեպք
Աշխարհում
13:35 02/09/2022
Աշխարհ

Ռուսաստանում մարտի 11-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 50 հազար դեպք

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 50 952-ով՝ նախորդ օրվա 49 761-ի դիմաց։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ մարտի 11-ից ի վեր առաջին անգամ ՌԴ-ում հայտնաբերել է օրական ավելի քան 50,000 դեպք: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է վարակի 19 629 682 դեպք։

Ըստ աղբյուրի՝ մահացածների թիվն ավելացել է 91-ով՝ նախորդ օրվա 95-ի դիմաց՝ կազմելով 384 532։ Նշվում է նաև, որ ապաքինվել է 37 012 մարդ՝ հասնելով 18 672 586-ի։

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվել է COVID-19-ով 3726 հիվանդ՝ նախորդ օրվա 4232-ի դիմաց (9,7%-ով նվազում)։ Հոսպիտալացումների թիվն աճել է 26 մարզում, իսկ 55-ում՝ նվազել, ևս չորսում իրավիճակը չի փոխվել։

Placeholder