Չինաստանի Չենդուն քաղաքի 21 միլիոն բնակչի փակել են տանը
Աշխարհում
10:23 02/09/2022
Աշխարհ

Չինաստանի Չենդուն քաղաքի 21 միլիոն բնակչի փակել են տանը

Սեպտեմբերի 1-ի երեկոյան չինական Չենդու խոշոր քաղաքում սահմանվել է լայնածավալ քաղաքային սահմանափակում: CNN-ը հայտնում է, որ 21 միլիոն բնակիչ պետք է նստի իր տանը։ Չինաստանի իշխանություններն ուժեղացնում են իրենց զրոյական Covid-ի քաղաքականությունը Կոմունիստական կուսակցության առանցքային ժողովից առաջ:

Կարանտինի նոր կանոնները բոլոր բնակիչներից պահանջում են սեպտեմբերի 1-ի ժամը 18:00-ից մնալ տանը, բացառությամբ պարտադիր Covid-ի թեստավորման գնացող անձանց։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ քաղաքային իշխանությունից հայտնել են, որ զանգվածային թեստավորումը տեղի կունենա մինչև շաբաթվա վերջ։

Քաղաքի թվային համակարգը, որն օգտագործվում էր Covid-ի թեստերը գրանցելու համար, բազմիցս խափանվել է դիմումների անսպասելի աճի պատճառով, ինչը հանգեցնում է որոշ թեստավորման վայրերում երկար հերթերի, սոցիալական ցանցերում ասում են բնակիչները:

Բնակարանից մեկ անձ կարող է օրական մեկ անգամ գնալ մթերային գնումների, եթե թեստի բացասական արդյունք ունենա: Եթե մարդիկ բժշկական օգնության կարիք ունեն, նրանք պետք է ստանան շրջանային կոմիտեի թույլտվությունը:

Բոլոր տնտեսվարողները պետք է փակվեն, բացառությամբ սուպերմարկետների, դեղատների և հիվանդանոցների։ Կասեցվել է նաև ռեստորաններում ընթրիքը, թույլատրվում է միայն սննդի պատվիրում:

Placeholder
Չինաստանի Չենդուն քաղաքի 21 միլիոն բնակչի փակել են տանը