Եղիսաբեթ 2-րդը առողջական խնդիրների պատճառով բաց կթողնի հերթական միջոցառումը
Աշխարհում
15:49 02/09/2022
Աշխարհ

Եղիսաբեթ 2-րդը առողջական խնդիրների պատճառով բաց կթողնի հերթական միջոցառումը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, ով անցյալ տարվանից շարժունակության հետ կապված խնդիրներ ունի, այս շաբաթ բաց կթողնի Շոտլանդիայում հայտնի մշակութային միջոցառումը, հաղորդում է Sky News-ը:

«Թագուհին բաց կթողնի շաբաթ օրը Շոտլանդիայում կայանալիք «Braemar Highlanders» խաղերը»,- ասվում է հեռուստաալիքի կայքում։

Նշվում է, որ միջոցառումը հանվել է թագուհու գրաֆիկից։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, առողջական խնդիրների պատճառով թագուհին Բրիտանիայի նոր վարչապետ կնշանակի շոտլանդական Բալմորալ դղյակում, այլ ոչ թե Բուքինգհեմյան պալատում, ինչպես պահանջում է ավանդույթը։
 

Placeholder
Եղիսաբեթ 2-րդը առողջական խնդիրների պատճառով բաց կթողնի հերթական միջոցառումը