Դեռևս ոչ բոլոր անձանց է մեղադրանք առաջադրվել Ցորի զորամասի հրետանավորների զոհվելու փաստի վերաբերյալ. Փաստաբան
Իրավունք
19:57 03/09/2022
Հայաստան

Դեռևս ոչ բոլոր անձանց է մեղադրանք առաջադրվել Ցորի զորամասի հրետանավորների զոհվելու փաստի վերաբերյալ. Փաստաբան

Ցորի զորամասի Դ-20 ՀԴն-1-ին մարտկոցի զոհված հրետանավորների ծնողներ ներկայացուիչ Լիպարիտ Սիմոնյանը ֆեյսբույքան էջում գրում է.

«Ցոր-ի զորամասի զոհված հրետանավորների ծնողների պայքարը կարծես թե իր արդյունք է տալիս.

1. 25.08.2021թ-ին Դ-20 ՀԴ-ն 1-ին մարտկոցի հրամանատար՝ Գևորգ Գևորգյանին, մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով, առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, սակայն բավարար և ամբողջական իրավական գնահատական չի տրվել նրա գործողություններին: Երկու բառով ասած՝ թշնամու կողմից հարձակման պահին զինվորներին թողել էր միայնակ և իր կաշին փրկելու համար ճողոպրել մարտի դաշտից: Արժանիորեն նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ քրեական գործն գտնվում է դատարանում:

2. 02.09.2022թ-ին մեղադրանք առաջադրվեց Ջալալ Հարությունյանին 2003թ-ի ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով /երկու դրվագ/ /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին/ այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն: Առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, սակայն բավարար և ամբողջական իրավական գնահատական չի տրվել նրա գործողություններին: Անհասկանալի պատճառներով Ջալալ Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմինչ չի դիմել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ: Նշեմ, որ Ջալալ Հարությունյանը որևէ բանով առավել չէ, ոչ Գևորգ Գևորգյանից և ոչ էլ  ղեկավար պաշտոններ զբաղեցնող բարձաստիճան այն սպաներից ում մեղադրանք է առաջադրված և կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրված:

3. Դեռևս ոչ բոլոր անձանց է մեղադրանք առաջադրվել Ցոր-ի զորամասին հրետանավորների զոհվելու փաստի վերաբերյալ: Հույսով ենք նախաքննական մարմինը մյուսների գործողություններին էլ կտա համարժեք /թեև մյուսներին գործողությունները համարժեք չի գնահատվել/ իրավական գնահատական:

Ցորի զորամասի Դ-20 ՀԴն-1-ին մարտկոցի զոհված հրետանավորների ծնողները շարունակելու են պայքարել որպեսզի բոլոր մեղավորների գործողություններն  արժանանան համապատասխան իրավական գնահատականի և ստանան համարժեք պատիժներ»։ 
 

Placeholder