Դրենց թանգարանում բացված «Արարատի հմայքի ներքո․ գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը՝ տարվա 10 լավագույն ցուցահանդեսների շարքում
Մշակույթ
12:28 03/09/2022
Հայաստան

Դրենց թանգարանում բացված «Արարատի հմայքի ներքո․ գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը՝ տարվա 10 լավագույն ցուցահանդեսների շարքում

Այս տարվա այիսի 10-ին Նիդերլանդների թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում բացված «Արարատի հմայքի ներքո․ գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը, որում ներկայացված է Հայաստանի պատմության թանգարանից մի արժեքավոր հավաքածու, ընդգրկվել է տարվա տասը լավագույն ցուցահանդեսների շարքում։

Հայաստանի պատմության թանգարանից հայտնում են, որ ընտրությունը կատարվել է նիդերլանդական հեղինակավոր «Թանգարանային ամսագրի» ժյուրիի կողմից, որից հետո քվեարկության միջոցով տասից մեկը կընտրվի լավագույնը։

Այս հղումով կարելի է  քվեարկել Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող այս կարևոր ցուցադրության օգտին։

Placeholder