Հերիքնազ Խաչիկյանը կպատմի դդմարվեստի յուրօրինակ ավանդույթների մասին
Մշակույթ
11:38 03/09/2022
Հայաստան

Հերիքնազ Խաչիկյանը կպատմի դդմարվեստի յուրօրինակ ավանդույթների մասին

Սեպտեմբերի 6-ին Ժողովրդական արվեստների թանգարանում իրականացնելու ենք դդմիկների նկարազարդում Հայաստանում դդմարվեստով զբաղվող միակ մասնագետ Հերիքնազ Խաչիկյանի հետ։

«Շատերը գուցե առաջին անգամ են լսում այս արվեստի մասին, սակայն, պարզվում է` Հայաստանում դեռևս 2000 տարի առաջ դդմարվեստը կիրառելի է եղել։

Հերիքնազ Խաչիկյանն ավելի քան 10 տարի է, ինչ դդմարվեստով է զբաղվում և դդմիկները վերափոխում է տարբեր իրերի այնպես, որ հաճախ դժվար է գլխի ընկնել, որ դրանք դդմից են պատրաստված։

Հեղինակը իր իսկ աճեցրած դդումներից պատրաստում է մրգամաններ, ծաղկամաններ, գրչատուփեր, վզնոցներ, սպասք, լուսամփոփներ, խաղալիքներ, ապա դրանք նկարազարդում է, նաև` հայկական ժայռապատկերներ փորագրում։

Բացահայտելով այս առանձնահատուկ արվեստի գաղտնիքները՝ միայն սեպտեմբերի 6-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում, Հերիքնազ Խաչիկյանը կպատմի դդմարվեստի յուրօրինակ ավանդույթների մասին, կանկացնի վարպետաց դաս դդմիկներից խաղալիքներ պատրաստելու վերաբերյալ, որոնք կարող եք նաև ձեզ հետ տուն տանել։

 Ծրագրին կարող են մասնակցել 7-15 տարեկան երեխաներ»,- նշված է միջոցառման ֆեյսբուքյան էջում։ 

Տարիներ առաջ Հերիքնազ Խաչիկյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել որ, որ նպատակ ունի դդմարվեստը տարածել Հայաստանում։  

«Միշտ մտածել եմ լավ հետք թողնելու մասին, ինչ անել, որ քո հայրենիքին, հայրենակիցներին, ապագա սերնդին լավ բան թողնես։ Դա է ամենակարևոր նպատակս  յուրաքանչյուր աշխատանք ստեղծելիս, հանուն այդ ամեն ինչի»,- ասել էր նա։

Placeholder