«Երևանյան հեռանկարների» աշնանային համերգաշարը կմեկնարկի Սերգեյ Խաչատրյանի համերգով
Մշակույթ
18:00 03/09/2022
Հայաստան

«Երևանյան հեռանկարների» աշնանային համերգաշարը կմեկնարկի Սերգեյ Խաչատրյանի համերգով

«Երևանյան հեռանկարներ»  միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը  կմեկնարկի Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի  12-ին ժամը 19:30-ին  կայանալիք համերգով: Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգաշարի մեկնարկային համերգը  նվիրված է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելլանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին:

Համերգի մենակատարն է անվանի  ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, ով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր  Սերգեյ Սմբատյան) հետ։ 

Ծրագրում  կհնչի՝ Ստեփան Ռոստոմյան՝ Սիմֆոնիա թիվ 1, Յան Սիբելիուս՝  Ջութակի կոնցերտ ռե մինոր, երկ 47, Արամ Խաչատրյան՝  Երեք հատված «Սպարտակ» բալետից։ 

Placeholder