Պուտինն ու Էրդողանը քննարկել են բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր
Քաղաքական
14:44 03/09/2022
Աշխարհ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:  Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Օգոստոսի 5-ին Սոչիում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Հաստատվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի խթանման մտադրությունը։

Անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Էրդողանը նշել է Ռուսաստանի կառուցողական դերը Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի առաքելության կազմակերպման գործում։

Հեռախոսազրույցի ընթացքում դիտարկվել է հուլիսի 22-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահի միջնորդությամբ կնքված «հացահատիկի գործարքի» իրականացման ընթացքը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին։

Placeholder
Պուտինն ու Էրդողանը քննարկել են բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր