Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԼԳԲՏՔ «տրանս համայնքի» համար «ապահով տարածքի» բացմանը ներկա է եղել ՄԻՊ-ը
«Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ-ի կողմից Երևանում բացվել է նոր գրասենյակ՝ «ապահով տարածք ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար»։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Շվեդիայի դեսպանությունից։
«Այժմ ԼԳԲՏՔ համայնքը, նրանց ընտանիքի անդամները և համայնքի աջակիցները հնարավորություն ունեն ստանալու իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն։
Դեսպան Սվենսոնը ներկա էր բացման արարողությանը` Նիդեռլանդների, Միացյալ Թագավորության դեսպանների և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ` ի նշան նախաձեռնության աջակցության»,- նշում են դեսպանությունից։