Սևանցի Գևորգ Փիլոսյանը թիավարության աշխարհի պատանեկան առաջնությունում գրավել 10-րդ տեղը
Սպորտ
20:43 05/09/2022
Հայաստան

Սևանցի Գևորգ Փիլոսյանը թիավարության աշխարհի պատանեկան առաջնությունում գրավել 10-րդ տեղը

Հունգարիայի Ցեգետ քաղաքում անցկացվել է թիավարության բայդարկա և կանոէ մրցաձևերի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

«Հայաստանը մրցավայր էր գործուղել երեք մարզիկ: Առավել հաջող հանդես եկավ սևանցի Գևորգ Փիլոսյանը:18-ամյա մեր պատվիրակը մասնակցել է կանոէավարների 5000 մետր պայքարին: 23 մրցակիցների մրցությունում  նա  5կմ-ն անցել է 26 րոպե 15 վայրկյանում  և գրավել 10-րդ տեղը: Դա վատ ցուցանիշ չէ, մանավանդ որ մարզիչ Ավետիք Մալխասյանի անձնական սանը  առաջին անգամ էր մասնակցում  նման պատասխանատու մրցման:

Մեր մյուս երկու ներկայացուցիչները իրենց հնարավորություններից ցածր են հանդես եկել»,- տեղեկացնում են կոմիտեից:

Placeholder