Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2329 նոր դեպք, 7 մարդ մահացել է
Առողջություն
12:05 05/09/2022
Հայաստան

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2329 նոր դեպք, 7 մարդ մահացել է

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը, կատարվել է ընդհանուր 6736 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2329 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 2043 հիվանդ, մահվան 7  դեպք է գրանցվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 436 727  դեպք, որոնցից 423 359  առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 3016 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8662  մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 346 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 191 200 թեստավորում:

Placeholder
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2329 նոր դեպք, 7 մարդ մահացել է