Լեգենդար կիթառահար Բրայան Մեյի՝ Հայաստանում լինելու երազանքը կատարվել է
Կրթություն, գիտություն
13:47 06/09/2022
Հայաստան

Լեգենդար կիթառահար Բրայան Մեյի՝ Հայաստանում լինելու երազանքը կատարվել է

«Նախկինում երբևէ չէի եղել Հայաստանում։  Ինձ համար շատ հուզիչ է: Կուզեի ավելի երկար լինել այստեղ, որ ավելի շատ բան տեսնեի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր, աստղաֆիզիկոս  Բրայան Մեյը, ով Հայաստանում է STARMUS VI փառատոնի շրջանակում։

Նա նշեց, որ երկրաշարժից ի վեր շատ մտահոգ է եղել Հայաստանի հարցերով, եղել են շատ դեպքեր, որ այլ երաժիշտների հետ համագործակցությամբ ուզել է գալ Հայաստան. «Այս անգամ ես վերջապես Հայաստանում եմ, և կարելի է ասել, որ այն իմ երազանքի իրականացումն է»:

Համագործակցությունը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ

«Ինձ համար մեծ պատիվ ու շատ զգացմունքային է  եղել Ջիվան Գասպարյանի հետ որպես երաժիշտ աշխատելը։ Այդ հաղորդակցումը եղել է Գարիկ Իսրայելյանի միջոցով և շնորհիվ: Իհարկե, շատ կարճ էր համագործակցությունը, բայց փորձել եմ նրանից ստանալ հայերի երաժշտական ոգին։ Այս անգամ էլ հաճույքով կաշխատեմ նրա թոռան հետ»:



Սեպտեմբերի 7-ին ելույթ՝  Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի հետ

«Հասկանում եմ, որ նրանք երեխաներ և դրա համար էլ հարկ չեմ համարել անել շատ փոփոխություններ կատարել այդ ելույթի մեջ: Այդ ելույթը կատարողական բարձր արվեստի մասին չէ, այլ զգացմունքների, զգայական դաշտի մասին է։ Համերգի այդ հատվածն ավելի շատ փորձառության նման կլինի, ինչը նույնպես լավ է»:

Ինչ անել՝ ավելի լավ աշխարհ ունենալու համար

«Մենք պետք է ամեն ինչ անենք մի փոքր մեղմելու այս իրավիճակը։  Կարող եմ նշել, որ ինձ համար աշխարհը գնում է սխալ ուղղությամբ։  Իհարկե,  իմ տեսակետը  կարող է տարբերվի, բայց պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մարդկությանը, այլ մեր երկրի մոլորակին։ Այն ամենը, ինչ մարդկությունն անում է  երկրի մոլորակի հետ, այն վատ ազդեցություն է թողնում հենց իրենց մարդկության վրա։ Եթե ինչ որ կետից սկսենք, փոխել ինքներս մեզ՝ կունենանք ավելի լավ աշխարհ ողջ մարդկության համար»։



Կրկին վերադարձ Հայաստան

«Եթե երկար ապրեմ, անպայման կրկին կգամ Հայաստան»։

Placeholder
Լեգենդար կիթառահար Բրայան Մեյի՝ Հայաստանում լինելու երազանքը կատարվել է