Տարեվերջին Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի 2%-ից մի փոքր ավել. Պեսկով
Տնտեսություն
10:45 06/09/2022
Աշխարհ

Տարեվերջին Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի 2%-ից մի փոքր ավել. Պեսկով

2022 թվականի վերջին Ռուսաստանի տնտեսությունը կնվազի 2%-ից մի փոքր ավելի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր ՀՆԱ-ն տարեվերջին կնվազի 2 %-ից մի փոքր ավելի, բայց ավելի մեծ անկում էին կանխատեսում»,-ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ այժմ տիտանական աշխատանք է տարվում հակառուսական պատժամիջոցների պատճառով երկրի տնտեսությունը կայունացնելու համար։ Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներում քննարկվում են տնտեսության տարբեր սցենարներ, իսկ իրական թվերը «չափավոր լավատեսության» հիմք են տալիս։

Placeholder