Ուկրաինայի վարչապետ. Ռազմական գործողություններից երկրի կորուստները 326 միլիարդ դոլարի է հասնում
Քաղաքական
09:51 06/09/2022
Աշխարհ

Ուկրաինայի վարչապետ. Ռազմական գործողություններից երկրի կորուստները 326 միլիարդ դոլարի է հասնում

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել է ռազմական գործողություններից երկրի կորուստների մասին, որոնք գումարային կազմում են 326 մլրդ դոլար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ երեքշաբթի հայտնել է ուկրաինական «Strana» պարբերականը։

Ըստ պարբերականի՝ Շմիհալը Բրյուսելում ԵՄ-Ուկրաինա Ասոցացման խորհրդի նիստում ասել է, որ Ուկրաինան ռազմական գործողություններից իր վնասը գնահատում է 326 մլրդ դոլար։ Վարչապետը հավելել է, որ Ուկրաինայի կառավարությունը Համաշխարհային բանկի փորձագետների հետ միասին է կարողացել է ճշտել այդ գումարը։  Շմիհալի խոսքով՝ ավերված օբյեկտների վերականգնման համար անհրաժեշտ կլինի ծախսել 105 միլիարդ դոլար։

Ապրիլի կեսերին Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերխի Մարչենկոն «Financial Times»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր երկրի քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասը կազմել է 270 միլիարդ դոլար:

Placeholder