Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լեգենդար կիթառահար Բրայան Մեյի՝ Հայաստանում լինելու երազանքը կատարվել է
«Նախկինում երբևէ չէի եղել Հայաստանում։ Ինձ համար շատ հուզիչ է: Կուզեի ավելի երկար լինել այստեղ, որ ավելի շատ բան տեսնեի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, ով Հայաստանում է STARMUS VI փառատոնի շրջանակում։
Նա նշեց, որ երկրաշարժից ի վեր շատ մտահոգ է եղել Հայաստանի հարցերով, եղել են շատ դեպքեր, որ այլ երաժիշտների հետ համագործակցությամբ ուզել է գալ Հայաստան. «Այս անգամ ես վերջապես Հայաստանում եմ, և կարելի է ասել, որ այն իմ երազանքի իրականացումն է»:
Համագործակցությունը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ
«Ինձ համար մեծ պատիվ ու շատ զգացմունքային է եղել Ջիվան Գասպարյանի հետ որպես երաժիշտ աշխատելը։ Այդ հաղորդակցումը եղել է Գարիկ Իսրայելյանի միջոցով և շնորհիվ: Իհարկե, շատ կարճ էր համագործակցությունը, բայց փորձել եմ նրանից ստանալ հայերի երաժշտական ոգին։ Այս անգամ էլ հաճույքով կաշխատեմ նրա թոռան հետ»:

Սեպտեմբերի 7-ին ելույթ՝ Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի հետ
«Հասկանում եմ, որ նրանք երեխաներ և դրա համար էլ հարկ չեմ համարել անել շատ փոփոխություններ կատարել այդ ելույթի մեջ: Այդ ելույթը կատարողական բարձր արվեստի մասին չէ, այլ զգացմունքների, զգայական դաշտի մասին է։ Համերգի այդ հատվածն ավելի շատ փորձառության նման կլինի, ինչը նույնպես լավ է»:
Ինչ անել՝ ավելի լավ աշխարհ ունենալու համար
«Մենք պետք է ամեն ինչ անենք մի փոքր մեղմելու այս իրավիճակը։ Կարող եմ նշել, որ ինձ համար աշխարհը գնում է սխալ ուղղությամբ։ Իհարկե, իմ տեսակետը կարող է տարբերվի, բայց պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մարդկությանը, այլ մեր երկրի մոլորակին։ Այն ամենը, ինչ մարդկությունն անում է երկրի մոլորակի հետ, այն վատ ազդեցություն է թողնում հենց իրենց մարդկության վրա։ Եթե ինչ որ կետից սկսենք, փոխել ինքներս մեզ՝ կունենանք ավելի լավ աշխարհ ողջ մարդկության համար»։

Կրկին վերադարձ Հայաստան
«Եթե երկար ապրեմ, անպայման կրկին կգամ Հայաստան»։