Պեսկով. Զելենսկու և Պուտինի հանդիպման մասին դեռ խոսք չկա
Քաղաքական
11:55 06/09/2022
Աշխարհ

Պեսկով. Զելենսկու և Պուտինի հանդիպման մասին դեռ խոսք չկա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար անհրաժեշտ է կառուցել համաձայնագրերի հիմքերը, որոնք պետք է ամրագրվեն, սակայն դա դեռ չի քննարկվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է Պուտին-Զելենսկի հանդիպմանը, ապա այստեղ ոչինչ չի փոխվել: Միայն հանդիպելու համար հանդիպումը ոչ ոքի պետք չէ: Որպեսզի նման հանդիպումը կայանա և ընդհանրապես նման հանդիպման գաղափարը լինի օրակարգում, պետք է աշխատանք տարվի և կառուցվի համաձայնագրերի հիմքերը, որոնք պետք է ամրագրվեն ամենաբարձր մակարդակով»,-ասել է Պեսկովը։
 

Placeholder
Պեսկով. Զելենսկու և Պուտինի հանդիպման մասին դեռ խոսք չկա