Արցախում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 185 դեպք
Առողջություն
16:16 07/09/2022
Աշխարհ

Արցախում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 185 դեպք

2022թ․ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է 508 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիուսային հիվանդության 185 դրական դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։

2022թ․ հունվարի 1-ից մինչև  սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ընդհանուր կատարվել է 16266  թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3576  դրական դեպք։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին և պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։

Placeholder
Արցախում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 185 դեպք