Շվեյցարացիներին կարող է ազատազրկում սպառնալ ձմռանը իրենց տները 19 աստիճանից բարձր տաքացնելու համար
Իրավունք
10:36 07/09/2022
Աշխարհ

Շվեյցարացիներին կարող է ազատազրկում սպառնալ ձմռանը իրենց տները 19 աստիճանից բարձր տաքացնելու համար

Շվեյցարացիները, ովքեր գազի դեֆիցիտի պայմաններում կխախտեն կառավարության ցուցումները և ձմռանը իրենց տներում օդի ջերմաստիճանը 19 աստիճանից բարձր կպահեն, կարող են տուգանվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին Blick թերթին երեքշաբթի օրը հայտնել է Էկոնոմիկայի դաշնային դեպարտամենտի մամուլի քարտուղար Մարկուս Սպուրնդլին։

«Հանրային մատակարարումների մասին օրենքի խախտումները միշտ էլ իրավախախտում են կամ նույնիսկ հանցագործություն և պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,-ասաց նա։

Միաժամանակ թերթը նշում է, որ դիտավորյալ խախտումը կարող է հանգեցնել մինչև երեք տարի ազատազրկման։

Շվեյցարիայում օգոստոսի 31-ին ազգային արշավ է սկսվել գալիք ձմռանը էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ընդհատումները կանխելու համար։ Այն անցկացվում է «Էներգիան սահմանափակ է. չվատնենք այն» կարգախոսով։ Երկրի կառավարությունը նաև մշակել է գազի սակավության դեպքում գործողությունների ծրագիր, որը նախատեսում է, մասնավորապես, դրա սպառման համար քվոտաների ներդրում։ Դրանով կոչ է արվում հոկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում գազի սպառման ծավալը կամավոր կրճատել 15%-ով:
 

Placeholder
Շվեյցարացիներին կարող է ազատազրկում սպառնալ ձմռանը իրենց տները 19 աստիճանից բարձր տաքացնելու համար