Նախնական և միջին մասնագիտական հաստատությունների մանկավարժները նույնպես կատեստավորվեն
Կրթություն, գիտություն
18:15 08/09/2022
Հայաստան

Նախնական և միջին մասնագիտական հաստատությունների մանկավարժները նույնպես կատեստավորվեն

Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում հավանություն տրվեց  «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագծին:

Նախագծով օրենքի 22-րդ հոդվածում առաջարկվել է լրացնել նոր 5-ից և 25-րդ մասերը, որոնք սահմանում են մանկավարժների ատեստավորման, տարակարգի շնորհման, ինչպես նաև հավելավճար սահմանելու գործընթացների վերաբերյալ դրույթներ, որոնք հնարավորություն կտան բարելավելու ՄԿՈՒ հաստատություններում դասավանդողների մասնագիտական կատարելագործման համակարգը` այն փոխկապակցելով աշխատավարձի բարձրացման քաղաքականության հետ: Ըստ այդմ՝ գործընթացի կարգավորման համար անհրաժեշտ իրավական ակտերի ընդունման լիազորող նորմեր են սահմանվում:

«Ըստ առաջարկվող փոփոխությունների` հաշվի առնելով, որ տնօրենի թեկնածուն հավաստագիր ստանալու ընթացքում արդեն իսկ թեստավորման և հարցազրույցի միջոցով պատասխանել է կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական և ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ հարցերին, մրցույթի ընթացքում ներկայացնելու է զարգացման ծրագիրը և նրան ուղղվող հարցերը վերաբերելու են ծրագրին:

Նախագիծն ԱԺ-ի կողմից ընդունվելուց և սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո կընդունվեն մի շարք ենթաօրենսդրական ակտեր,  մասնավորապես արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից ուսանողի հեռացման և ազատման, ինչպես նաև անավարտ ուսումնառությունը վերականգնելու, ՄԿՈՒ հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համալրման մրցույթի,  մանկավարժական աշխատողների ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը, ինչպես նաև տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը և այլ իրավական ակտեր»,-ասվում է այդ մասին ԿԳՄՍ հասարակայնության և տեղեկատվության մջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Placeholder