Apple-ը ներկայացրել է iPhone 14 և iPhone 14 Plus սմարթֆոնները
Տնտեսություն
12:26 08/09/2022
Հայաստան

Apple-ը ներկայացրել է iPhone 14 և iPhone 14 Plus սմարթֆոնները

Apple-ը ներկայացրել է խոշորացված էկրաններով iPhone 14-ը և iPhone 14 Plus C-ը։ 

Շնորհանդեսի ժամանակ նշվել է, որ հեռախոսները կունենան կերամիկական ավելի դիմացկուն էկրաններ՝ Ceramic Shield, որը կպաշտպանի փոշուց և խոնավությունից։ 

Մարտկոցի հզորությունը նույնպես ավելացել է, իսկ 14 Plus-ին, որը փոխարինել է մինի տարբերակին, խոստանում են ամենահզոր մարտկոցը։

Նշվում է, որ iPhone 14-ում կիրառվելու է անցյալ տարվա A15 չիպը։ Ընկերությունը նաև հայտարարել է տեսախցիկի նոր հնարավորությունների, ավելի լավ գունային էֆեկտների և շարժման մեջ նկարահանելու մասին:

Հեռախոսները հագեցած են 6,1 և 6,7 դյույմ անկյունագծով էկրաններով։ iPhone 14-ը և iPhone 14 Plus-ը հասանելի կլինեն հինգ գույներով, իսկ iPhone 14 Pro-ն հասանելի կլինի չորս գույներով։ ԱՄՆ շուկայի համար նախատեսված մոդելները չեն ունենա SIM քարտի համար ֆիզիկական բնիկ, այն կօգտագործի վիրտուալ eSIM։

iPhone 14-ը կարժենա 799 դոլար, իսկ Plus-ը՝ 899 դոլար։
 

Placeholder
Apple-ը ներկայացրել է iPhone 14 և iPhone 14 Plus սմարթֆոնները