Ռուսաստանում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման երկրորդ դեպքը
Աշխարհում
15:00 08/09/2022
Աշխարհ

Ռուսաստանում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման երկրորդ դեպքը

Սանկտ Պետերբուրգի բնակչի մոտ կապիկի ծաղիկ է ախտորոշվել. սա երկրում հայտնաբերված երկրորդ դեպքն է, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը։

«Հիվանդությունն ախտորոշվել է Եվրոպա կատարած ուղևորությունից վերադարձած տղամարդու մոտ։ Հիվանդը կապիկի ծաղիկին բնորոշ ախտանիշներով հոսպիտալացվել է ինֆեկցիոն պրոֆիլի բժշկական կենտրոն։ Պացիենտի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ռուսաստանում գրանցվել է վարակի երկու դեպք կա, երկուսն էլ՝ Սանկտ Պետերբուրգում։

Նշվում է նաև, որ Ռուսաստանը սահմանին ուժեղացված սանիտարական և կարանտինային հսկողություն է իրականացնում՝ վարակի ներմուծման վտանգը նվազեցնելու նպատակով։

Ըստ աղբյուրի՝ աշխարհում գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 55 հազար դեպք։ 

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է որպես հանրային առողջության արտակարգ իրավիճակ ամբողջ աշխարհում, սակայն նշվել է, որ բռնկումը չափավոր վտանգ է ներկայացնում աշխարհի բոլոր տարածաշրջանների համար, բացի Եվրոպայից:

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդկանց միջև: Սովորաբար մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ: Կապիկի ծաղիկի սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն:

Placeholder
Ռուսաստանում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման երկրորդ դեպքը