Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տավուշի Թեմի մանկապատանեկան երգչախումբն ու համաշխարհային աստղերը՝ մեկ բեմում
Գիտության և արվեստի STARMUS VI փառատոնի շրջանակում նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Another World խորագրով համերգ։ Ելույթ է ունեցել STARMUS-ի համահիմնադիրն լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեը։
Նրան բեմում ընկերակցել են այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Սերժ Թանկյանը, Գրեհեմ Գոուլդմանը, Դերեկ Շերինյանը, Սայմոն Ֆիլիպսը, Ռիք Ֆիերաբրաչին, Ռոն Թալ «Բամբլֆութը», Ջեֆ Սքոթ Սոտոն, Մոնսերատ Մարտին, Ջիվան Գասպարյան կրտսերը, Նեմրան, Գոռ Սուջյանը, Տավուշի Թեմի մանկապատանեկան երգչախումբը։ Նրանց նվագակցել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:
Տավուշի Թեմի մանկապատանեկան երգչախումբը Queen-ի մի քանի երգերից հատվածներ է կատարել։ Նրանք արժանացել են հոտնկայս ծափահարությունների։






