Վրաստանում դպրոցի մաքրուհին ընկել է երրորդ հարկի պատուհանից
Տարածաշրջան
16:53 09/09/2022
Տարածաշրջան

Վրաստանում դպրոցի մաքրուհին ընկել է երրորդ հարկի պատուհանից

Վրաստանի Ռուսթավի քաղաքաում դժբախտ դեպք է գրանցվել։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ,  մոտ 50 տարեկան կինն ընկել է դպրոցի շենքի երրորդ հարկի պատուհանից։

Հանրակրթական դպրոցի տնօրենը լրագրողներին ասել է՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մաքրուհին լվանում էր պատուհանները։ Տուժածն անմիջապես տեղափոխվել է  հիվանդանոց ու վիրահատվել։

Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները հետևում են նրա առողջական վիճակին։

 

Placeholder