Շաբաթ օրը Չարլզ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր
Քաղաքական
11:33 09/09/2022
Աշխարհ

Շաբաթ օրը Չարլզ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր

 Շաբաթ օրը Չարլզ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր։ Այս մասին հայտնում է Times-ը։

«Սա այն օրն է, երբ Չարլզը պաշտոնապես թագավոր կհռչակվի»,- գրել է Times-ը։

Ռիա նովոստիի հաղորդմամբ, հրատարակությունը պարզաբանել է, որ ուրբաթ օրը թագավորը և թագուհի Կամիլան Բալմորալ ամրոցից կվերադառնան Լոնդոն։ Հավանաբար կեսօրին մոտ Չարլզ III-ը կհանդիպի նորընտիր վարչապետ Լիզ Թրասի հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, որը ղեկավարել է ավելի քան 70 տարի։

Placeholder
Շաբաթ օրը Չարլզ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր