Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սև ծովի Կոնստանցա նավահանգստի մոտ ռումինական ռազմանավը հարվածել է ականին, որը պետք է վնասազերծեր: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է երկրի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։
««Լեյտենանտ Դիմիտրիե Նիկոլեսկու» (DM-29) ծովային բեռնատարը սեպտեմբերի 8-ին, ժամը 17:45-ի սահմաններում ժամանել է ծովային ականի տարածք՝ այն վնասազերծելու համար: Թեև անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել՝ մութն ընկնելուց հետո եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ռազմանավը պայթել ծովային ականի վրա, որը քշվել էր փոթորկի միջոցով»,-հայտնել են ծառայությունից։
Նավը սուզորդներով հասել է այն վայրը, որտեղ ականը լողում էր, սակայն նրանց հետ նավը ուժեղ քամու պատճառով չի կարողացել մոտենալ արկին։
Բախման հետևանքով նավի վրա անցք է առաջացել, որը գտնվում է նավի ջրագծի ետնամասում։
Պայթյունի ժամանակ անձնակազմի 75 անդամներից ոչ ոք չի տուժել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Պայթյունից անմիջապես հետո անձնակազմը փակել է անցքը և սահմանափակել ծովի ջրի ազդեցությունը, որը հոսում էր հետևի հատված: Ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով «Գրոզավուլ» ջրասուզակներով ծովային նավը լքել է Կոնստանցա նավահանգիստը՝ օգնություն ցուցաբերելու և խոցված նավը դեպի նավահանգիստ քարշ տալու համար։