ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ֆոլքեր Թյուրքին նշանակել է մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
Իրավունք
09:24 09/09/2022
Աշխարհ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ֆոլքեր Թյուրքին նշանակել է մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի օրը ավստրիացի Ֆոլկեր Թյուրքին հաստատել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նոր գերագույն հանձնակատարի պաշտոնում։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Թյուրքի թեկնածությունը հաստատվել է առանց քվեարկության։

Նրա թեկնածությունն ավելի վաղ առաջարկել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Չիլիի ներկայացուցիչ Միշել Բաչելետը։

Թուրքի նախորդի լիազորությունների ժամկետը լրացել է օգոստոսի 31-ին։ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնավարման ժամկետը չորս տարի է։

Թյուրքը նախկինում աշխատել է որպես Գուտերեշի քաղաքական օգնական՝ նախկինում զբաղեցնելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում տարբեր պաշտոններ։ 2015-2019 թվականներին եղել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալը։
 

Placeholder
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ֆոլքեր Թյուրքին նշանակել է մարդու իրավունքների գերագույն հանձնակատար